Յուրահատուկ բիկինիով Էմիլի Ռատաժկովսկին պարծենում է անթերի մարմնով

22:10   18 հոկտեմբերի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին մերօրյա ամենապահանջված ու ամենաքննարկվող մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ կին է, ում լուսանկարների կողքով պարզապես անհնար է անցնել անտարբեր: Կրքոտ գեղեցկուհին իր կիսամերկ լուսանկարներով պարբերաբար ցնցում է միկրոբլոգի իր էջի հետեւորդներին եւ իհարկե, համացանցի օգտատերերին:

Կրքոտ սեւահերն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում 27-ամյա գեղեցկուհին վայելում է իր հանգիստը լողավազանում:



Լուսանկարներում Էմիլին բավականին յուրահատուկ, կապերով բիկինիով է, իսկ ձեռքին շամպայնով լի բաժակ է: Դժվար է ասել՝ ինչ առիթ է նշում սուպերոմդելը, սակայն, դատելով նրա շքեղ կյանքից, առիթները բազմազան են:



Հիշեցնենք, որ ավելի վաղ մերօրյա Ջիան զբոսնում էր Նյու Յորքով, իսկ տեղի պապարացիները կատարել են իրենց աշխատանքը եւ լուսանկարել նրան։ Էմիլիի street style-ը հակասական զգացողություններ է առաջացնում. Ի՞նչ եք կարծում՝ նորաձեւ է արդյոք նրա հանդերձանքը, թե՞ ոչ:





© NEWS.am STYLE