«Չկա տաղանդ, կա գրավչություն». NEWS.am STYLE-ը բացահայտում է Վին Դիզելին

22:45   18 հոկտեմբերի, 2018

Դե ինչ, սիրելի ընթերցող, ավարտին է մոտենում մեր «Չկա տաղանդ, կա գրավչություն» շարքը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է նախավերջին հերոսին՝ հանրահայտ ճաղատ ավտոմրցարշավորդ  Վին Դիզելին:

Իրական անունը՝ Մարք Սինքլեր. ծնվել է 1967 թվականի հուլիսի 18-ին Քալիֆորնիայում: Նա չի ճանաչել իր հորն ու երկվորյակ եղբոր, մոր հետ բնակվել է Նյու Յորքում:

Շուտով Վինի կյանքում հայտնվեց խորթ հայր՝ Իրվին, որը թատրոնի ղեկավար էր, ինչն էլ ազդել է Վինի հետագա կյանքի ու ճակատագրի վրա: Երբ նա ընդամենը 7 տարեկան էր, ընկերների հետ նրա արկածների շնորհիվ՝ թատրոնի կին ռեժիսորը նկատեց նրան ու դեր առաջարկեց ներկայացման մեջ՝ 20 դոլար վարձատրությամբ:

Դրանից հետո Վինը վերջնականապես որոշում է ջանք ու եռանդ չխնայել կինոաստղ դառնալու համար:

Մինչ 1990 թվականը Վինը ստիպված է եղել ուշադրությունը կենտրոնացնել գոյատեւման վրա, իսկ մնացած ժամանակը հազիվ տրամադրել է սցենարներ գրելուն, անգլերենի ուսումնասիրությանը եւ գրականությանը: Հենց այդ ժամանակահատվածում է նա փոխել անունն ու ճաղատացել: Այնուհետեւ նա թողել է ուսումը, գնացել Հոլիվուդ ու, ինչը սպասելի է, առաջին հերթին ձախողվել է: Սակայն դա նրան չի կոտրել, նա հավաքել է ուժերը, ետ է վերադարձել տուն ու սրտում պահել է կինոաստղ դառնալու երազանքը:

1990-ին Վինը ստացավ իր առաջին էպիզոդիկ դերը «Արթնացում» ֆիլմում, բայց դերն այնքան անկարեւոր էր, որ նույնիսկ լուսագրերում չէր երեւում նրա անունը:



Շուտով Վինին պարուրում է սեփական ֆիլմը ստեղծելու միտքը: Նա սկսում է սցենար գրել «Թափառականները» ֆիլմի համար: Բայց հասկանում է, որ հնարավորությունները պարզապես չեն բավարարի լիամետրաժ ֆիլմ ստեղծելու համար, ուստի նա թողնում է այդ միտքն ու ձեռնամուխ է լինում կարճամետրաժ «Բազմերեսը» ֆիլմի ստեղծմանը: Մի քանի օր առաջ նա գրում է սցենարը ու նկարահանում այն: 1995 թվականին կարճամետրաժ ֆիլմը ցուցադրում են Կաննի կինոփառատոնի ընթացքում ու այս հաղթանակը արահետ է հարթում նրա համար:

Վինը վերադառնում է «Թափառականներին»՝ ինքնուրույն ստանձնելով գլխավոր հերոսի դերը: 1997 թվականի հունվարի 18-ին ֆիլմը ցուցադրվում է Սանդենսի կինոփառատոնին՝ բավականին դրական կարծիքների արժանանալով: Վինի անունը սկսում է հոլովվել կինոաշխարհում:

Սթիվեն Սփիլբերգը ինքն է Դիզելին հրավիրել իր «Փրկել շարքային Ռայանին» պրոյեկտ, որտեղ Վինը երկրորդ պլանի դեր է կատարում: Ֆիլմի գրանցած հաջողությունը փայլուն էր, այն գրեթե կես միլիարդ դոլար շահույթ բերեց, նոմինացվեց Օսկարի 11 անվանակարգում, որոնցից հինգում հաղթեց: Այս ամենին հաջորդում են լուրջ առաջարկությունները, որոնցից էր «Մութ ճեղքը»: Ֆիլմը էկրան է բարձրացել 2000 թվականի փետրվարի 18-ին ու հաջողություններ է գրանցել: Վինը խաղացել է հանցագործ Ռիչարդ Ռիդիկի դերը, որը իր յուրահատուկ շնորհով օգնում է որսորդների խմբին փրկվել կործանվող մոլորակից, որտեղ ապրում են հրեշներ:

Սկսվում է Վինի կարիերայի կուլմինացիոն պահը: Այնպիսի մեգա-պրոեկտնբերից հետո, ինչպիսիք են «Ֆորսաժն» ու «Երեք իքսը», Վինը վերջապես դառնում է այն, ինչ երազում էր՝ իսկական կինոաստղ:

Բայց...

Դիզելի դրաման այն է, որ հասնելով իր երազած բարձրակետին, նա դարձավ սեփական փակ օղակի գերին: Բոլոր ջանքերը, որոնք պատանեկան տարիներին նրան մղում էին հաղթանակների, մոռացվեցին: Կգտնվի՞ արդյոք մեկը, ով կփաստի, որ նրա դերերը ինչ-որ ծանրակշիռ բանով տարբերվում են միմյանցից:

Դիզելի երեք կերպարները՝ Ռիդիկը, Տորետոն եւ Քսանդերը, դարձան նրա կերպարի երեք հիմնասյուները, որոնք նույնատիպ են: Դրանց ամենացայտուն ընդհանրությունը զիլ տղայի կերպարն է, որը կարմիր թելի պես անցնում է նրա բոլոր հերոսների էությամբ: Միակ ֆիլմը, որում տեսնում ենք ավելին, 2001 թվականին թողարկված «Դոջբոլ»-ն է (Вышибалы):

Վին Դիզելի անցած ուղին մեզ ցույց է տալիս, որ երբեք չի կարելի վայր դնել զենքերը ու միշտ պետք է գնալ դեպի նպատակակետը: Իհարկե, ցավալի է, որ ունենալով մեծ պոտենցիալ, նա գնաց հեշտ ճանապարհով, որը հարթվեց շնորհիվ նրա անսահման գրավչության: Հաշվի առնելով ամենը, չենք կարող չգնահատել նրա ջանասիրությունն ու այն ամենը, ինչին նա հասել է: Ո՞վ գիտի, գուցե ապագայում բացահայտենք Դիզելին որպես ռեժիսոր եւս:



Հ.Գ. 2015 թվականի մարտի 16-ին լույս աշխարհ եկավ Վինի դուստրը, որին նա անվանակոչեց Պոլինա՝ ի պատիվ լուսահոգի ընկերոջ ու գործընկերոջ՝ Պոլ Ուոքերի:



                                                                                Պատրաստեց Նորայր Նազարյանը



© NEWS.am STYLE