Ելենա Վարդանյանը ներկայացել է շքեղ տեսքով

23:10   18 հոկտեմբերի, 2018

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի, սիթքոմներից հայտնի շիկահեր դերասանուհի Ելենա Վարդանյանն Instagram-ի իր էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, որոնք անմիջապես բարեհունչ մեկնաբանությունների միջոցով գնահատում են օգտատեր-երկրպագուները:

Այս անգամ գեղեցկուհի դերասանուհին միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բավականին շքեղ տեսքով, որն, անկեղծ ասած, մեզ հիշեցրեց լեգենդան Մերիլին Մոնրոյին: Լուսանկարում նա երկարափեշ զգեստով է ու արտահայտիչ կարմիր շրթներկով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր սեւահեր գեղեցկուհի քրոջը: Լուսանկարին կից դերասանուհին գրել էր ռուսալեզու հետեւյալ մեկնաբանությունը. «Ծնունդդ շնորհավոր, քույրի՛կս, քեզ կյանքիցս շատ եմ սիրում, մաղթում եմ քեզ անսահման երջանկություն»:



© NEWS.am STYLE