Հղի Նյուշան պատասխանել է համացանցում իրեն վիրավորող օգտատերերին

23:45   18 հոկտեմբերի, 2018

Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ 28-ամյա երգչուհին ու նրա 37-ամյա ամուսինը՝ Իգոր Սիվովը, ծնող են դառնալու։ Այդ օրվանից սկսած, երգչուհին իր՝ շատ կանանց համար երանելի դրությունը նկարագրող գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում համացանցում, սակայն, երեւում է, դրանք ոչ բոլորին են դուր գալիս:



Իր ինստագրամյան էջում Նյուշան հրապարակել է լուսանկար ու դրան կից բավականին հուզիչ մեկնաբանություն է գրել, որով հույս է հայտնել, որ մարդիկ ավելի բարի կգտնվեն:



«Ի՞նչ եք կարծում, հղիներին արժի կարդալ ինստագրամյան մեկնաբանությունները; Հարցնում եմ, որովհետեւ իմ էջինը կարդալով այնպիսի արտահայտությունների եմ հանդիպում: Ես իհարկե սովոր եմ, բայց չեմ կարծում, թե մյուս ապագա մայրերից բոլորը պատրաստ են այս ոճի մեկնաբանությունների՝ «Դե ինչքան կարելի է, երբ ես վերջապես ծննդաբերելու», «Ի՞նչ է, երկու տարի է հղի՞ ես», «այ քեզ փիղ», բայց ինչու՞ ոչ միանգամից գետաձի»,- սրտնեղել է Նյուշան:



«Սրտանց հուսով եմ, որ անդաստիարակ մարդիկ օր օրի կպակասեն մեր աշխարհում: Մարդիկ հենց այնպես չեն հորինել համալսարանը, դպրոցը» , - գրել է ժամանակին Եգոր Կրիդի սիրտը գրաված երգչուհին:



© NEWS.am STYLE