Տաղանդավոր եւ մեր կողմից շատ սիրված VARDA-ն Instagram-ում շարունակում է կիսվել հաջողության հասնելու գաղտնիքներով։ Ինչպես հայտնի է, աղջիկը հանդիսանում է պարի ստուդիայի սեփականատեր, ինչպես նաեւ թողարկում է հագուստ։ Ահա սա էլ VARDA-յին դրդել է, որպեսզի նա պատմի, թե ինչպես կարելի է անել, որ կյանքում ունենաք այն աշխատանքը, որից դուք հաճույք է ստանում։
«Եվ այսպես, ինչպես ստանալ սիրելի աշխատանքը։ Մենք բոլորս շատ տարբեր ենք, հենց այդ պատճառով էլ մեկը դպրոցում սիրում է մաթեմատիկա, իսկ մյուսները՝ ֆիզկուլտուրա կամ կենսաբանություն․․․ Ինձ թվում է, որ մարդիկ մեծամասամբ այնպես են ստեղծված, որ սիրում են այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվում․․․ Լինում է նաեւ այսպես, որ ձեզ դուր է գալիս մի բան, սակայն դեռ չեք կարողանում այն անել պրեֆեսիոնալ ձեւով, սակայն մեծ հաճույքով սովորում եք, սովորաբար այդպիսի հետաքրքրությունը մարդիկ անվանում են հոբբի։ Իսկ եթե ձեր հոբբիին երկար ինչ-որ ժամանակ հատկացնեք, ապա այն կարող է լիովին դառնալ ձեր սիրելի աշխատանքը։
Իսկ այժմ կատարենք մի փոքրիկ թեստ, ձեզ հարկավոր է պատասխանել մի քանի հարցի։ Եթե ցանկանում եք, որ ես օգնեմ ձեզ, կարող եք պատասխանները գրել մեկնաբանության հատվածում կամ պատասխանեք ինքներդ ձեզ․․․
3․ Ի՞նչ են խնդրում ձեր ընկերները ձեզնից։ Կամ ի՞նչ հարցերով են նրանք դիմում ձեզ։