Ժաննա Բուտուլյանը տիկնիկի կերպարում

11:34   19 հոկտեմբերի, 2018

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում կամ էլ՝ երեկոները վարելով: Այդ պատճառով էլ դերասանուհին հաճախ է ստիպված լինում ներկայանալ նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Այժմ սերիալում հանդես եկող դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է տիկնիկի կերպարանքով։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում կրում է քարերով փատված տոպ, փքված կիսաշրջազգեստ, նա նաեւ վառ դիմահարդարմամբ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր իր street style-ը։ Իր տեղադրած լուսանկարում Ժաննան ջինսե տաբատով, սեւ վերնաշապիկով եւ սպորտային կոշիկներով էր։ Լուսանկարին կից Ժաննան անգլերեն լեզվով գրել էր․ «Ողջույն»։



© NEWS.am STYLE