Սեւ շրթներկ, խորը դեկոլտեով զգեստ․ Աննա Գրիգորյանի նոր կերպարը

14:29   19 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա ամեն օր նոր մեկնաբանություններ ու լուսանկարներ է հրապարակում, որոնց միջոցով միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է իր աշխատանքային առօրյան, հանգիտը, ինչպես նաեւ նոր ֆոտոշարքերից դրվագներ, հմայի ու ոճային լուքեր։

Աննան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Իր տեղադրած լուսանկարում գեղեցկուհին կրում է սեւ, խորը դեկոլտեով զգեստ, որը հնարավորություն է տալիս նկատել նրա ուսի դաջվածքը։ Նա հագուստին համապատասխան դիմահարդարմամբ է՝ սեւ շրթներկ եւ ուրիշ ոչինչ։

Հմայիչ լուսանկարին կից հմայիչ հայուհին ոչ մի մեկնաբանություն չի թողել։

Ի դեպ, ավելի վաղ Աննա Գրիգորյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր լողազգետով։ Նա լուսանկարվել էր հայելու առջեւ, ամբողջ հասակով։

 



© NEWS.am STYLE