Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել տարիներ առաջ

17:30   19 հոկտեմբերի, 2018

Ռուսաստաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր գործի իսկական վարպետն է: Հայուհին համագործակցում է ռուսական շոու-բիզնեսի մի շարք աստղերի հետ, ներկայացնում է անհավանական փոխակերպումներ: Երբեմն դժվարությամբ ես հավատում, որ մինչ դիմահարդարումը եւ դրանից հետո տեսանյությում կամ լուսանկարում միեւնույն մարդն է: Սակայն դիմահարդարման վարպեստը միկրոբլոգի իր էջում պատմում է ոչ միայն իր աշխատանքների մասին, այլեւ իր կյանքի, սիրելի ամուսնու, ընտանիքի, շրջագայությունների մասին։

Այս անգամ Գոհար Ավետիսյանն իր  իր Instagram-ում արխիվային լուսանկարների շարք է հրապարակել, որոնց միջոցով ցուցադրել է, թե ինչպիսին է եղել մանկության տարիներին։

Լուսանկարներին կից Գոհարը կատարել է հետեւյալ գրառումը․«Դե ինչ ընկերներ, ես շա՞տ եմ փոխվել, դեռ մանկությունից ես սիրել եմ տեսախցիկ, միշտ աչքով էի անում եւ ձեռքս անմիջապես դնում էի գոտկատեղիս, երբ նկարում էին, ինձ գեղեցկուհի էի համարում, իսկ դու՞ք։ Ձեր բնավորության մեջ շատ գծեր են փոխվել մանկությունից, թե հակումներն առկա էին դեռ այն ժամանակվանից»։

 



© NEWS.am STYLE