Կարլի Քլոսն եւ Ջոշուա Քուշները ամուսնացել են

16:09   19 հոկտեմբերի, 2018

Սուպերմոդել Կարլի Քլոսն եւ Ջոշուա Քուշները ամուսնացել են։ Նրանք դա արել են երեկ՝ լուռ եւ համեստ։ Հարսանեկան արարողությանը մասնակցել է 80 հյուր։

26-ամյա Կարլի Քլոսն ու 33-ամյա Ջոշուա Քուշները Նյու Յորքում համեստ արարողություն են կազմակերպել։

Իսկ ահա իսկական զվարճանք ամուսինները նախատեսում են կազմակերպես եկող տարվա գարնանը։ Եվ եթե հարսանեկան համեստ հանդիսությանը չի նկատվել մոդելի մոտ ընկերուհի Թեյլոր Սվիֆթը, սակայն մենք վստահ ենք, որ հայտնի կատարողը կզվարճանա գարնանը նախատեսվող երեկույթին։

Ի դեպ, հարսանիքի մասին հայտնի է դարձել ի շնորհի Instagram-ի, որտեղ Կարլին հրապարակել է միայն մեկ լուսանկար՝ մակագրելով այն հարսանիքի օրով։

Կարլին հարսանեկան արարողությանը ներկայացել է Dior ապրանքանիշի զգեստով, մինչ հարսանիքը մոդելն ընդունել է ամուսնու կրոնը։

Արժե նշել, որ այժմ Կարլին ամուսնացել է Ջոշուայի հետ, հարազատացել է Դոնալդ Թրամփի ընտանիքի հետ՝ նրա ամուսնու եղբայրը՝ Ջարեդ Քուշներն ամուսնացած է ԱՄՆ նախագահի կնոջ՝ Իվանկա Թրամփի հետ եւ հանդիսանում է նրա ավագ օգնականը։



© NEWS.am STYLE