Գայթակղիչ Լիլուն ցուցադրել է շքեղ կառուցվածքը

16:29   19 հոկտեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր հմայիչ կերպարը։ Համարձակ երգչուհին իր տեղադրած լուսանկարում կրում է կարմիր զգեստ, որը խորը դեկոլտեով է եւ ոտքերի հատվածում կրկին լայն բացվածք ունի։ Այն թույլատրել է նկատել երգչուհու անթերի կառուցվածքը։ Լուսանկարին կից Լիլուն նշել է լուսանկարչի անունը՝ @agassi_photo_graphics։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 

 



© NEWS.am STYLE