Բանտերի ծանրաբեռնվածության պատճառով Քենդալ Ջեններին հետապնդող ձերբակալված տղամարդուն ազատ են արձակել

17:11   19 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի քույրը՝Քենդալ Ջենները պետք է մտածի իր անձնական ապահովության մասին։ Երեկ մենք անդրադարձել ենք, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, ով մշտապես հետապնդել է Քենդալ Ջեններին։

37-ամյա Ջոն Ֆորդը վերջին ամսվա ընթացքում երկու անգամ մոտեցել է Քենդալի լողավազանին, որտեղ նրան երկրորդ անգամ արդեն ձերբակալել է։ Տղամարդը տառապում է հոգեկան շեղումներով եւ նրան տեղափոխել են հոգեբուժարան, սակայն նրան ադեկվատ են ճանաչել եւ ուշ երեկոյան Ֆորդին տեղափոխել են բանտ։

Սակայն, ինչպես գրում է TMZ-ը, տղամարդը մի քանի օրից դուրս է գալու բանտից, չնայած նրան սպասվում է դեռ վեց ամիս եւ այս ամենը դատավորն ընդունել է այն պատճառով, որ Լոս Անջելեսի բանտերը ծանրաբեռնված են։

Երեւում է Քենդալին հարկավոր է ավելացնել թիկնապահների քանակը։



© NEWS.am STYLE