Շքեղ Անահիտ Սիմոնյանի ոճային լուքը

18:19   19 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, իր սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

View this post on Instagram

A post shared by Аня Симонян (@anahitsimonyan) on

Այսօր Անահիտն իր Instagram-ում նոր տեսանյութ է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա ներկայացել է իր դիզայներական տան հագուստով, որը այս սեզոնի թրենդ համարվող վանդակավոր կտորից է կարված։ Զգեստի ուսը բաց է, իսկ այն ասես կոստյում լինի։ Տեսանյութին կից Անահիտը մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ Անահիտ Սիմոնյանն ու «Միսիս Աշխարհ 2014» տիտղոսակիր Յուլյա Ավագյանը հոկտեմբերի 20-ին միասին կունենան մեծ ու մասշտաբային միջոցառում, որին ներկա կլինեն ոչ միայն հայկական, այլեւ ռուսական շոու-բիզնեսից հրավիրված հատուկ հյուրեր: Հայտնի հայ երգչուհին եւ դիզայները 6 տարի անց կունենա իր առաջին ցուցադրությունը, իսկ «Միսիս Աշխարհ» տիտղոսին արժանացած հայուհին կտոնի իր ծննդյան տարեդարձը: Յուլյայի հրավերով՝ այդ օրը միջոցառմանը կմասնակցեն ռուսական շոու-բիզնեսից մի շարք աստղեր՝ Ջիգանը, Սերգեյ Զվերեւը, Օլգա Բուզովան եւ Քսենյա Բորոդինան:



© NEWS.am STYLE