Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ վրայից հանվել են խարդախության բոլոր մեղադրանքները

18:33   19 հոկտեմբերի, 2018

Հերթական նորությունը 83-ամյա Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի բաժանության մասին։

Ինչպես գրում է  «Дни»-ին, Վիտալինան փաստաբան Լարիսա Շիրոկովան կարողացել է ապացուցել, որ նրան վատաբանել են այնմարդիկ, որոնք իրենց անվանում են Ջիգարխանյանի մտերիմ ընկերներ։

«Արթուր Սողոմոնյանը իմ պաշտպանյալին սպառնացել է, որ նրան կբանտարկեն Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով («Խարդախություն»), -  Dni.Ru-ն պատմել է ԶԼՄ-ում Վիտալինային ներկայացնող Լարիսա Շիրոկովան։ - Սակայն մենք արդեն երեք անգամ կարողացել են ապացուցել, որ բացակայում է հանցագործություն եւ յան, որ Վիտալինան նրանից ոչինչ չի գողացել։ Այդ կերպ, եթե մեղադրող կողմը Վիտալինայի հանդեպ սեփականության խնդիր ունի պետք է դիմի Քաղաքացիական դատարան, այլ ոչ թե քրեական»,- հավելել է Շիրոկովան։

Նա նաեւ ասել է, թե ինչու Արմեն Ջիգարխանյանը ներկա չի գտնվում դատական նիստերին։

«Ամենայն հավանականությամբ նա նույնիսկ տեղյակ չէ, որ դատական գործընթաց է ընթանում։ Նրա շրջապատի համար շատ կարեւոր է, որ Արմեն Ջիգարխանյանն ամեն գնով խուսափի Վիտալինայի հետ հանդիպումից։ Ասեմ ավելին, Արմեն Ջիգարխանյանը զանգահարել է Վիտալինային, սակայն, այժմ այդ հեռախոսահամարը արգելափակված է։ Ջիգարխանյանին պարզապես թույլ չեն տալիս նրա հետ շփվել։

Պաշտպանվող կողմը կարծում է, որ Ջիգարխանյանի դատարան ներկայանալը պարտադիր է, այդ իսկ պատճառով ամեն անգամ պնդում է, որ նա ներկա գտնվի նիստերի դահլիճում։ Յուրաքանչյուր նիստից հետո նրա փաստաբան Պաֆյոնովը լրատվամիջոցներով ասում է, որ Ջիգարխանյանը իբր չի ցանկանում տեսնել Վիտալինային, սակայն մինչ այս պահը նա այդ ապացուցել չի կարողացել։ Ներկայացնում է ամենատարբեր տեղեկանքները, որոնք նախկին կնոջը տեսնելու Ջիգարխանյանի ցանկություն չունենալը չեն ապացուցում», - եզրափակել է Շիրոկովան։



© NEWS.am STYLE