Մարիամ Ադամյանը՝ նոր ու անսովոր սանրվածքով

21:45   19 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի Մարիամ Ադամյանը, որին այս շրջանում տեսնում ենք «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, կտրուկ իմիջային փոփոխություն է կատարել:

Իր ինստագրամյան էջում Մարիամը նոր հայելային սելֆի է հրապարակել, որն ուշագրավ է հատկապես նրանով, որ առաջին հայացքից դժվար է ճանաչել դերասանուհուն: Նա ներկայացել է կարճ, սեւ մազերով ու մազափնջով:



Նոր սանրվածքն իհարկե շատ է սազում նրան, սակայն պետք է թույլ տալ այն հավանականությունը, որ գուցե սա կեղծամ է: Թեեւ դերասանուհին չի մեկնաբանել իր լուսանկարը, այդ բացը լրացրել են երկրպագու-օգտատերերը, որոնք զարմանքից բացի արտահայտել են նաեւ հիացմունք:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին Facebook-ում կիսվել էր լուսանկարներով, որոնցում յուրահատուկ շրթներկով էր: Մարիամի մուգ մանուշակագույն շուրթերին սպիտակով գրված էր «դուխով»:



© NEWS.am STYLE