Էմիլի Ռատաժկովսկին շարունակում է խենթացնել իր բիկինիով լուսանկարներով

22:15   19 հոկտեմբերի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին մերօրյա ամենապահանջված ու ամենաքննարկվող մոդելներից մեկը լինելուց բացի նաեւ կին է, ում լուսանկարների կողքով պարզապես անհնար է անցնել անտարբեր: Կրքոտ գեղեցկուհին իր կիսամերկ լուսանկարներով պարբերաբար ցնցում է միկրոբլոգի իր էջի հետեւորդներին եւ իհարկե, համացանցի օգտատերերին:

Կրքոտ սեւահերն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում 27-ամյա գեղեցկուհին վայելում է իր հանգիստը Հունաստանի ափերում:



Էմիլին պուտով ու բավականին թրենդային լողազգեստով է ներկայացել, որն ընդգծում է նրա մարմնի առավելությունները: Սուպերմոդելի ձեռքին շամպայնով լի բաժակ է: Գուցե նա նշում է իրեն բաժին ընկած աստղային կյանքի բերկրանքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ներկայացել էր Նյու Յորքի երեկույթներից մեկին ու զարդարել է միջոցառումն իր յուրահատուկ տեսքով: Սուպերմոդելը նախընտրել էր սատինե տոպ ու տաբատ: Սեւ ու սպիտակ գույների դասական համդրությունը էլեգանտություն ու շքեղություն էր հաղորդել մոդելին:



© NEWS.am STYLE