Իր հետ պատահած սարսափելի դեպքի համար Քենդալ Ջենները մեղադրում է ԶԼՄ-ներին

23:17   19 հոկտեմբերի, 2018

Օրերս ոստիկանությունը ձերբակալել էր Քենդալ Ջեններին հետապնդող տղամարդուն: 22-ամյա սուպերմոդելի թիկնապահները լողավազանի մոտ անծանոթ տղամարդու են նկատել, այն էլ՝ ամսվա մեջ երկրորդ անգամ: Առաջին անգամ ոստիկանությանը չէր հաջողվել նրան ձերբակալել:



Հայտնի էր, որ Քենդալը բնակվում է Լոս Անջելեսի արվարձաններում, սակայն TMZ-ի թեթեւ ձեռքով, հանրության համար հասանելի էր դարձել անգամ հեռուստաաստղ-մոդելի ու Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ բնակության կոնկրետ հասցեն:



Քենդալը twitter-ում հրապարակում է արել, որով իր զարմանքն ու զայրույթն է հայտնել լրատվամիջոցին: Նա գրել է. «Ես հասկանում եմ, թե ինչի տակ եմ ստորագրել, բայց երբ դուք հստակ նշում եք, թե որտեղ է տունս, ինձ վտանգի տակ եք դնում: Տունը պետք է լինի քո ապահով դրախտը: Դուք պետք է ամաչեք: Մի՞թե մենք իրավունք չունենք պահպանել գոնե այդ գաղտնիությունը»:

Ի դեպ, հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ տղամարդը մի քանի օրից դուրս է գալու բանտից, չնայած նրան սպասվում էր դեռ վեց ամիս եւ այս ամենը դատավորն ընդունել էր այն պատճառով, որ Լոս Անջելեսի բանտերը ծանրաբեռնված են։

 



© NEWS.am STYLE