Մարջան Ավետիսյանի եւ սիրելիի «ժպտադեմ» լուսանկարը

23:45   19 հոկտեմբերի, 2018

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, փոխարենը, բոլորս ունենք հնարավորություն էկրաններին կրկին տեսնել նրան տիկին Տամառայի դերում:

Այս անգամ, սակայն, օգտատերերը ունեն ժպտալու առիթ: Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է իր ու սիրելիի լուսանկարը, որին նայելիս կամա,թե ակամա դեմքիդ ժպիտ է առաջանում:



Մարջանը մեկնաբանել է լուսանկարը հակիրճ, բայց իմաստալից՝ հրապարակմանը կից գրելով անգլերեն հետեւյալ արտահայտությունը ՝ «Իմ սեր» :

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարջնը սեւի ու սպիտակի դասական համադրությամբ, սակայն շատ պայծառ մի լուսանկար էր հրապարակել կրկին սիրելիի հետ: Նա նաեւ մեկնաբանել էր հրապարակումը՝ լուսանկարին կից անգլերեն լեզվով գրելով. «Կարոտում եմ քեզ»:



© NEWS.am STYLE