Անուշիկ Ալավերդյանը ներկայացել է շքեղ տեսքով

00:15   20 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր Instagram-ի  էջում հաճախ է ներկայացնում գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ, սելֆիներ, կարճ տեսանյութեր: Դրանք, դատելով երգչուհու հետեւորդների մեկնաբանություններից, բավականին սպասված են վերջիններիս կողմից:



Այս անգամ Անուշիկը նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որով ցույց է տվել իր շքեղ, բեմական տեսքը: Երգչուհին նշել է, որ կադրն արված է ելույթից առաջ: Նա սեւ, երկարափեշ, ուսը բաց զգեստով է, որը, նշենք, շատ է սազում երգչուհուն:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Անուշիկը, շնորհավորելով սիրելիին ամուսնության 4-րդ տարեդարձի առթիվ, տեղադրել էր մի ջերմ լուսանկար, որն, իսկապես, ժպիտ էր առաջացնում: «Գիտես չէ՞,թե որքան եմ քեզ սիրում… Happy 4 Anniversary»,-մեկնաբանել էր լուսանկարը երգչուհին:



© NEWS.am STYLE