Քիմ Քարդաշյանը ցուցադրել է ծնողների արխիվային լուսանկարը

14:15   20 հոկտեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանի մասին նորությունները այսօր հետեւում են մեկը մյուսին։ Իսկ ահա սա ոչ մի կապ չունի նրա մերկ լուսանկարների հետ, որոնք արդեն մեկ օր է, ինչ պտտվում են համացանցով։

Այս անգամ ռեալիթի շոուի աստղը, ով 38 տարեկան է դառնում վաղը, իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում պատկերված են հայուհու ծնողները՝ Ռոբ Քարդաշյանըը ու Քրիս Ջեները։

«Լեգենդներ», - մակագրել է լուսանկարը Քիմը։

Ի դեպ լուսանկարում երեւում է նաեւ փոքրիկ Քորթնի Քարդաշյանը, որը ինչպես պնդում են Քիմի հետեւորդները, շատ նման է իր մորը։

Քիմն այսօր իր միկրոբլոգի էջի հետեւորդներին ուրախացրել է՝ ներկայացնելով թոփլես լուսանկար։

Այս լուսանկարը նվիրված է այսօր վաճառքի հանվող Քիմի նոր կոսմետիկ միջոցներին։



© NEWS.am STYLE