Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել Լոս Անջելեսից սրամիտ անօթեւանին

13:17   20 հոկտեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը հումորի ապշեցնող զգացումով է օժտված: Շոումենն իր Instagram-ում հրապարակել է Լոս Անջելեսից անօթեւանի լուսանկար:

Տղամարդու ձեռքին պահված ստվարաթղթի կտորի վրա գրված է հետեւյալ տեքստը.

«Նինձյաներն առեւանգել են կնոջս եւ շանս: Ինձ փող է հարկավոր կարատեի դասերի համար: Ես իրապես ցանկանում եմ վերադարձնել շանս»:

Գարիկին լուսանկարն, ըստ երեւույթին, ուրախացրել է, եւ նա այն հրապարակել է իր միկրոբլոգում՝ մակագրելով այսպես.

«Լոս Անջելեսից սրամիտ մարդը խնդրում է իրեն փողով օգնել»:



© NEWS.am STYLE