VARDA-ն իր մանկության լուսանկարն է ցույց տվել

15:17   20 հոկտեմբերի, 2018

VARDA ցուցադրել է արխիվային լուսանկար։ Երեկ պարուհու հոր 72-րդ տարեդարձն էր եւ տաղանդավոր արտիստուհին որոշել է ուրախացնել հայրիկին՝ իր Instagram-ում հրապարակելով սեփական մանկական լուսանկարը։

«Այսօր ծննդյան տարեդարձ է։ Ոչ, իմը չէ, այլ իմ ծնողի ծննդյան օրն է։ Այսօր լրացավ նրա 72 տարին, եւ այժմ ես նրան հարցնում եմ, թե ի՞նչ նվիրեմ իրեն։ Իսկ նա պատասխանում է, որ լավագույն նվերը ես եմ։ Հայրիկ, ես քեզ շատ-շատ եմ սիրում», - մեկնաբանել է լուսանկարը արտիստուհին։

Ինչպես հայտնի է, աղջիկը հանդիսանում է պարի ստուդիայի սեփականատեր, ինչպես նաեւ թողարկում է հագուստ։ Ահա սա էլ VARDA-յին դրդել է, որպեսզի նա պատմի, թե ինչպես կարելի է անել, որ կյանքում ունենաք այն աշխատանքը, որից դուք հաճույք է ստանում։

«Եվ այսպես, ինչպես ստանալ սիրելի աշխատանքը։ Մենք բոլորս շատ տարբեր ենք, հենց այդ պատճառով էլ մեկը դպրոցում սիրում է մաթեմատիկա, իսկ մյուսները՝ ֆիզկուլտուրա կամ կենսաբանություն․․․ Ինձ թվում է, որ մարդիկ մեծամասամբ այնպես են ստեղծված, որ սիրում են այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվում․․․ Լինում է նաեւ այսպես, որ ձեզ դուր է գալիս մի բան, սակայն դեռ չեք կարողանում այն անել պրեֆեսիոնալ ձեւով, սակայն մեծ հաճույքով սովորում եք, սովորաբար այդպիսի հետաքրքրությունը մարդիկ անվանում են հոբբի։ Իսկ եթե ձեր հոբբիին երկար ինչ-որ ժամանակ հատկացնեք, ապա այն կարող է լիովին դառնալ ձեր սիրելի աշխատանքը։

Իսկ այժմ կատարենք մի փոքրիկ թեստ, ձեզ հարկավոր է պատասխանել մի քանի հարցի։ Եթե ցանկանում եք, որ ես օգնեմ ձեզ, կարող եք պատասխանները գրել մեկնաբանության հատվածում կամ պատասխանեք ինքներդ ձեզ․․․

  1. Ի՞նչ եք սիրել անել մանկության տարիներին։
  2. Ի՞նչ եք կարողանում շատ լավ անել այժմ։

    3․ Ի՞նչ են խնդրում ձեր ընկերները ձեզնից։ Կամ ի՞նչ հարցերով են նրանք դիմում ձեզ։

  1. Ինչի՞ համար են ձեզ գումար առաջարկել։ Հնարավոր է ինչ-որ մեկը ձեզ առաջարկել է օգնել անել շնորհանդես։
  2. Ինչ եք անում ազատ ժամանակ։ Դա պետք է լինի մի բան, որը ձեզ հաճույք է պատճառում», - գրել է VARDA-ն, այնպես որ պատասխանեք իրեն, որպեսզի նա հրապարակի դա հաջորդ անգամ։


© NEWS.am STYLE