Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը համատեղ կթողարկեն հագուստի իրենց ապրանքանիշը

16:16   20 հոկտեմբերի, 2018

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը, որոնք ընս խոսակցություններին արդեն ամուսնացած են, սկսում են համատեղ  բիզնեսը։

Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը պլանավորում են ամուսնանալ մոտ ժամանակներս, սակայն դա նրանց չի խանգարում, որպեսզի գրանցեն իրենց՝ Hailey Bieber ապրանքանիշը։ Այս մասին գրում է TMZ-ը։

Ըստ շրջանառվող խոսակցությունների, զույգը մտադիր է հարսանեկան արարողությունն անցկացնել Նյու Յորքում կամ Կանադայում, որտեղ Ջասթինն արդեն ձեռք է բերել մեծ առանձնատուն՝ իր ընտանիքի համար։ Ի դեպ, սա Բիբերի ձեռք բերած առաջին մեծ առանձնատունն է, մինչ այդ երգիչը  նախընտրել է վարձել բնակարաններ եւ առանձնատներ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում։ Վերջին ժամանակներս Ջասթինը հավատացյալ է դարձել եւ հայտնի կատարողին հանգստյան օրերին հաճախ կարելի է տեսնել եկեղեցի այցելելիս։



© NEWS.am STYLE