Սյուզի Մելիքյանի կրքոտ պարը ակումբում (վիդեո)

14:35   20 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր։

Երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր ժամանցն ակումբում։ Սյուզին իր տեղադրած տեսանյութում կրքոտ պարում է։ Հրապարակմանը կից, սակայն, որեւէ մեկնաբանություն երգչուհին չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին իր միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գայթակղիչ տեսքով: Սյուզի Մելիքյանը լուսանկարում կարճ զգեստով էր, որը թույլ էր տալիս հիանալ աստղի սլացիկ ոտքերով:

Սյուզին ամբողջացրել է իր գեղեցիկ լուքը նորաձեւ աշնանային գլխարկով ու նավակ-կոշիկներով: Գեղեցկուհին որեւէ կերպ չի մեկնաբանել հրապուրիչ լուսանկարը:

 

 



© NEWS.am STYLE