Արմինկայի ոճային լուքը՝ Լաս Վեգասից

18:36   20 հոկտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում Արմինկան ներկայացել է  հմայիչ, առօրյա լուքով։ Երգչուհին կրում է այս տարվա թրենդ համարվող արեւային ակնոց,  լայնեղր գլխարկ, լուսանկարում երեւում է միայն նրա վերնազգեստը։ Երգչուհու լուսանկարն արված է Լաս Վեգասում։

Ի դեպ, ավելի վաղ Արմինկան իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում Արմինկան ներկայացել էր դասական, հմայիչ կերպարում։ Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում էր սպիտակ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Արմինկան նավի վրա էր, իսկ հմայիչ լուսանկարներին կից երգչուհին պատմել էր այն բազկաթոռի պատմությունը, որի վրա նստած նկարվել էր։ Արմինկան գրել էր․ «Նավապետն ինձ ասաց, որ, երբ @selenagomez -ն այս նավի վրա նշում էր իր ծննդյան տարեդարձը, նկարվել է այս բազկաթոռին նստած, և այդ նկարը հրապարակել իր Instagram -ի էջում: Ես էլ նրան ասացի, որ, թեև իմ հետևորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենայինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած, և նկարով կկիսվեմ նրանց հետ»։

 

 

 

 



© NEWS.am STYLE