Ռիտա Օրան ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով

14:30   21 հոկտեմբերի, 2018

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան ոչ միայն համաշխարհային երգարվեստում առանձնանաում է իր հրաշալի ձայնով, այլեւ կրքոտ կերպարներով:

Նա հաճախ է գայթակղիչ լուսանկարներ հրապարակում Instagram-յան իր էջում: Այս անգամ 27-ամյա համարձակ շիկահերն իր շքեղ տեսքն է ներկայացրել խորը դեկոլտեով զգեստով:



Գեղեցկուհին խնջույքի մասնակից է, ինչին համահունչ սանրվածքով ու դիմահարդարմամբ է ներկայացել: Պետք է խոստովանենք, որ սմոքի դիմահարդարումը նրան շատ է սազում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկարվել էր Clash Magazine բրիտանական ամսագրի համար: Երգչուհին նաեւ մեկնաբանել էր կրքոտ լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Բարձրանալ, ինչպես ֆենիքսը »:



© NEWS.am STYLE