Շողեր Թովմասյանի շքեղ տեսքն ու շնորհավորանքը Երեւանի տոնին

15:30   21 հոկտեմբերի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի հրապուրիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների շարքը պարբերաբար համալրում է նորերով՝ մշտապես ուրախացնելով իր երկրպագու-հետեւորդներին:

Այսօր մեր հնամենի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակն է ու Շողերը որդու հետ չէր կարող բաց թողնել այս տոնը: Նա իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Հյուսիսային պողոտայից, որն այսօր առանձնահատուկ է իր գույնզգույն զարդարանքներով:



Լուսանկարին կից Շողերը գրել է. «Շնորհավոր 2800 ամյակդ մեր հին, բայց միեւնույն ժամանակ երիտասարդ մայրաքաղաք: Երեւանը բոլորինս է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա  սելֆի էր տեղադրել, որում դերասանուհին ներկայացել էր վառ դիմահարդարմամբ, իսկ դրանց կից հարց էր ուղղել միկրոբլոգի իր էջի հետեւորդներին:

Լուսանկարին կից Շողերը գրել էր. «Իսկ դուք սիրու՞մ եք սելֆի անել։))) Ճիշտը կասեք!!!))»: Այս հարցմանը Շողերի էջի հետեւորդներն ու նրա երկրպագուներն ակտիվ արձագանքել էին:



© NEWS.am STYLE