Քիմ Քարդաշյանը դարձավ 38 տարեկան. Վերհիշենք նրա ամենասկանդալային կերպարները

16:30   21 հոկտեմբերի, 2018

Այսօր հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է, սկանդալային աստղը 38 տարեկան է դառնում, սակայն, ինչպես հասցրել ենք հասկանալ, Քարդաշյան-Ջեններ գերդաստանի համար տարիքն ընդամենը սիմվոլիկ թիվ է. այս ընտանիքի կանանց հաջողվում է պահպանել թարմությունն ու գեղեցկությունը:

Մինչ Լոս Անջելեսը ընկղմված է խոր քնի մեջ, NEWS.am STYLE-ը որոշեց վերհիշել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկի ամենասկանդալային կերպարները:

Բոլորովին վերջերս Քիմը ճապոնական թրիլլերի մոտիվներով ֆոտոսեսիայի էր մասնակցել, որում ներկայացել էր մերկ:



Իսկ ավելի վաղ հրապարակած անկողնային լուսանկարը գրավել էր ողջ համացանցը: Այն դարձել էր մեմ ու շատերը ծաղրում էին Քիմին իր ընդունած դիրքի համար:



Չմոռանանք նաեւ նրա թափանցիկ զգեստի մասին, որի վրայից նա վերարկու էր հագել: Ցանկացած համադրություն դադարում է համարվել անճաշակ, երբ Քիմը որոշում է այն կրել:



Հնարավոր չէ չնկատել Քիմի՝ դեպի ոսկեգույնը տածած սերը: Նա արդեն մի անգամ ցնցել է աշխարհը իր՝ Versace բրենդի ոսկեգույն շքեղ զգեստով:



Ճաշակին չկա ընկեր, իսկ Քիմի երեւակայությանը՝ սահման: Ապացույցը նրա այս հանդերձանքն է, որը, թերեւս, ամենաքննարկվողներից մեկն է եղել:



Նշենք, որ Քիմն ինքը խոստովանել է, որ հանրության աչքերում նրա կերպարը երկատված է. նա սեքս-սիմվոլ է եւ միեւնույն ժամանակ բազմազավակ մայր: Թերեւս, այս դեպքում էլ գեղեցկուհին համադրել է անհամադրելին:



© NEWS.am STYLE