Սոֆի Մխեյանի «խենթ» լուսանկարը Հանրապետության հրապարակից

18:50   21 հոկտեմբերի, 2018

Երգչուհի Սոֆի Մխեյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Տարբեր ոճերում հանդես եկող երգչուհին հաճախ է հմայիչ, ընկերների հետ լուսանկարներ հրապարակում, ներկայացնում իր հագեցած առօրյան ու հրապուրիչ լուսանկարները:

Սոֆին իր Instagram-ում այսօր նոր լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից: Երեւանի 2800-ամյակի առթիվ ձեւավորված տոնական տրամադրությունը չի շրջանցել նաեւ նրան:



Երգչուհու տեղադրած լուսանկարներում տեսախցիկը ֆիքսել է նրա թռիչքի պահը: Հրապարակմանը կից նա գրել է, որ անսահման է սիրում Երեւանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր հանրապետության անկախության 27-րդ ամյակին Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆին լուսանկարվել ու շփվել էին քաղաքացիների հետ, իսկ մենք ֆիքսել էինք այդ ջերմ կադրերը:



© NEWS.am STYLE