«Այստեղ չեմ ծնվել, բայց այստեղ եմ մեծացել». Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

19:30   21 հոկտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը մշտապես Instagram-ում  հրապարակում է լուսանկարներ, որոնք հաճախ համեմում է հումորով կամ ներկայանում է տարբեր կերպարներով:

Դերասանը հաճախ քաղաքում կատարվող թոհուբոհի մասին իր տեսակետներն է հայտնում, կիսվում է իր մտքերով միկրոբլոգի հետեւորդների հետ: Դե ինչ, այս անգամ Մկոն կիսվել է իր տոնական տրամադրությամբ:



Ժպիտ առաջացնող ու ջերմություն տարածող հերթական լուսանկարը նա մեկնաբանել է՝ հրապարակմանը կից գրելով. «Այստեղ չեմ ծնվել, բայց այստեղ եմ մեծացել։  Շնորհավոր տոնդ, Երեւան ջան»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, KinoPark-ում կայացավ Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ նոր կատակերգության՝ «Գործակալ 044»-ի պրեմիերան: Մկրտիչ Արզումանյանը խոստովանել է՝ նկարահանման ընթացքում դժվարություններ եղել են, դերասանն ու իր խաղընկերները ստիպված են եղել անցնել մի շարք հումորային, ինչու ոչ՝ նաեւ  վտանգավոր փորձությունների միջով:



© NEWS.am STYLE