Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին Ջորջ եւ Ամալ Քլունիների խորհրդին են հետեւել

20:20   21 հոկտեմբերի, 2018

Ոչ վաղ անցյալում հայտնի էր դարձել, որ 34-ամյա արքայազն Հարրին ու 37-ամյա Մեգան Մարքլը շուտով ծնողներ են դառնալու։ Իրենց անդրանիկ զավակի լույս աշխարհ գալուն նրանք սպասում են 2019-ի գարնանը:



Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին իրենց ապագա երեխայի դայակի ընտրության հարցում վստահել են Ջորջ եւ Ամալ Քլունիների խորհրդին: Այդ մասին հայտնում է The Daily Star-ը:

Դայակի անունը Կոնի Սիմփսոն է, որի ծառայությունից բացի Քլունիներից օգտվել են նաեւ այլ աստղեր, ինչպիսիք են Ջեսիկա Ալբան, Էմիլի Բլանտը, Ջեսիկա Բիլը եւ այլք:

Դայակը նշել է, որ պատրաստվում է Մեգանին սովորեցնել դաստիարակչական բոլոր հմտությունները: Սիմփսոնը նաեւ գրքի հեղինակ է, որը պատմում է ծնող դառնալու ծանր պարտականության սկզբի չորս ամիսների մասին:



© NEWS.am STYLE