Գարիկ Մարտիրոսյանի կինը Դուբայում ներկայացել է շքեղ տեսքով

20:55   21 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանում բնակվող հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ով ամեն օր մեզ ուրախացնում է միկրոբլոգի իր էջի լուսանկարներով, անգերազանցելի հումորի զգացումով  իր Instagram-ում հերթական լուսանկարներն է հրապարակել:

Դասական ոճի, յուրահատուկ աքսեսուարների ու դետալների հանդեպ իր սիրով առանձնացող Ժաննան լուսանկարում ինքնատիպ վերարկուով է, կարմիր ու բավականին թրենդային կոշիկներով ու իր ոճին հատուկ գլխակապով:

Ժաննան մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Առաջիկա օրերի սանրվածքս»: Ի դեպ, լուսանկարին կից արված նշումից հասկանում ենք, որ Ժաննան իր հանգիստն է վայելում Դուբայում:



Հիշեցնենք, որ ավելի վաղ միկրոբլոգի իր էջի հերթական լուսանկարը հայ երգիծաբանի կինը մեկնաբանել էր հետեւյալ կերպ․ «Շամպայն առավոտյան խմում են կամ արիստոկրատները կամ դեգեներատները։ Մեկ բաժակից հետո ես ինձ արիստոկրատ ոմ զգում, սակայն ավել խմել չեմ պատրաստվում, չեմ ուզում ռիսկի դիմել», - գրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE