Գոհար Ավետիսյանն առաջարկել է հետեւորդներին միասին գալ Երեւան

22:45   21 հոկտեմբերի, 2018

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, չնայած նրան, որ չի բնակվում հայրենիքում, միեւնույնն է, մշտապես կապված է իր արմատներին: Դրանում հաճախ ենք համոզվում:

Հայուհին չէր կարող բաց թողնել Երեւանի 2800-ամյակը: Նա ամուսնու հետ մի լուսանկար է տեղադրել Instagram-ում, որից պարզապես հորդում է հայրենասիրությունը:



Դիմահարդարը նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Երեւան: Ընկերներ, ձեր մեջ կա՞ն մարդիկ, ովքեր երազել են Երեւանում լինել: Գուցե բոլորս միասին հաջորդ տարի այցելե՞նք: Այդպիսի զբոսավար դուք ձեր կյանքում չեք տեսել»: Մի շարք հետեւորդներ արձագանքել են այս հրապարակմանը, համաձայնելով Գոհարի հիանալի առաջարկին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա իր Instagram-ի լուսանկարները համալրել էր մի քանիսով, որոնցում ցուցադրել էր, թե դիմահարդարումն ինչպես կարող է անճանաչելիորեն փոխել աղջկան:



© NEWS.am STYLE