ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Որքան էլ այսօր Խոյերը ձգտեն իրենց ընտրյալների հետ կրքոտ ու զգացմունքային հարաբերությունների, ըստ երեւույթին, դրանք չեն լինի այնպիսին, ինչպես Խոյերն են կարծել: 

ՑԼԵՐ

Նրանք, ում Ցլերը համակրում են, կարող են դրսեւորել այն ամենը, ինչ այդքան սիրում են Ցլերը, սակայն ճիշտ հակառակ կողմից: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ձեզ կարգի բերել Ձեր անձնական կյանքը: Արդյոք այն չափազանց խառը չէ՞: Գուցե այդ ամենը այն պատճառով, որ Դուք իրավիճակի չե՞ք շտկել եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ ընդունել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիների հետ իրենց հարաբերություններում Խեցգետինները չափազանց քմահաճ կգտնվեն: Ինչ-որ արարքներ եւ խոսքեր, որոնք նրանք մեկ այլ օր հանգիստ կընդունեին, այսօր Խեցգետինների համար բողոքների, դժգոհության եւ խնդրանքների պատճառ կդառնան: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծներին ուղղակի անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների կենտրոնում գտնվել: Միայն այնտեղ, որտեղ կա իրենց պահանջարկը, Առյուծները կարող են իրենց երջանիկ զգալ: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հնարավոր է, որ զուգընկերները իրենց տաղանդները կբացահայտեն Կույսերի առջեւ կամ էլ անակնալով եւ նվերով կուրախացնեն: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները կարծում են, թե սիրելիների հետ իրենց հարաբերություններում կիրքն ավելի քի՞չ է: Որ նրանք վաղուց սովորու՞յթ են դարձել: Սակայն նույնիսկ առօրյան կարելի է տոնի վերածել: Անհրաժեշտ է երեւակայություն եւ նախաձեռնություն դրսեւորել, որպեսզի կյանքը, լինի այն սովորական, թե անձնական, Ձեզ անհետաքրքիր չթվա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ստիպված եք լինելու տասն անգամ նույն բանը բացատրել ձեր սիրելիին։ Ցավոք, նույնիսկ այդքան կրկնելուց հետո նա չի կարողանա հասկանալ այն, ինչ ջրի կաթիլի պես պարզ է ձեզ համար։ Ստիպված եք հաշտվել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Հոկտեմբերի 23-ին Աղեղնավորների համար շատ կարեւոր կլինի երաժշտության ընտրությունը։ Այն պետք է լինի ձեր տրամադրության ու սիրելիի հետ հարաբերություններին համահունչ։ Հենց երաժշտությունը կնպաստի, որ սիրային կապն ավելի ուժեղ ու մտերմիկ լինի։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր կթվա, որ սիրելի էակը «նստել է ձեր ուսերին» եւ շահարկում է ձեր համբերությունն ու բարությունը։ Արագ «իջեցրեք» նրան, քանի որ նման վերաբերմունքին այդ կերպ է  պետք պատասխանել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Հոկտեմբերի 23-ին սիրելի էակին նամակ գրեք։ Կարեւոր չէ, որ դուք նրան ընդամենը երեք ժամ առաջ եք տեսել։ Մի պահ պատկերացրեք, թե որքան հաճելի կլիներ նրա համար նամակ ստանալ իր սիրելի էակից։ Բացի այդ, թոռնիկներին ցույց տալու նյութ կլինի։ Բանավոր զրույցները տուփի մեջ պահել չես կարող...

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հիանալի զրուցակից կլինի։ Դուք ձեզ անհարմար կզգաք նրա խոսքն ընդհատելու համար, բայց ի վերջո ստիպված կլինեք՝ գոնե մի քիչ հանգստանալու եւ շեղվելու համար։ Բայց ժամանակն այնքան հաճելի կանցնի, որ կերազեք նման օրվա կրկնության մասին։

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE