ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   27 հոկտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր դուք շատ անհամբեր կլինեք, ինչը մի շարք հարցերի տեղիք կտա: Ավելորդություններից խուսափելու համար աշխատեք թաքցնել ձեր անհամբերությունը:

ՑԼԵՐ

Այսօր դուք կհայտնվեք մի իրավիճակում, որից միշտ եք խուսափել: Եթե ինքնուրույն լուծում չեք կարողանում գտնել, ապա լավ կանեք դիմեք մտերիմների օգնությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք հանրության ուշադրության կենտրոնում կլինեք: Դրանից չեք կարող խուսափել, բայց կարող եք ճիշտ օգտագործել իրավիճակը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Կերեք, խմեք, ուրախացեք` այս օրը ստեղծված է զվարճանքի համար: Պետք չէ այն վատնել աշխատանքի վրա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատանքի օր է: Մի շարք տնային գործեր են կուտակվել, որոնք լավ կլինի, որ այսօր հասցնեք ավարտին:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք այսօր ամենակարող մեքենայի կհիշեցնեք: Ոչ միայն ֆիզիկապես ուժեղ կլինեք, այլեւ կկարողանաք ճիշտ ժամանակին ավարտել ցանկացած գործ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լսեք, թե ինչ ձեզ խորհուրդ կտան կիրթ մարդիկ: Դուք, իսկապես, նրանց խորհուրդի կարիքն ունեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի հանգիստ լինեք, մոռանաք բոլորին եւ մի կողմ թողնեք վատ մտքերը; Վաղը նոր օր կբացվի եւ կբերի ճիշտ լուծումներ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի էակի ուշադրությունը չի բավարարի ձեզ։ Դուք կանեք հնարավոր ամեն բան նրան գրավելու համար, բայց ավաղ, ապարդյուն։ Ձեզ մնում է միայն սպասել ու սպասել...

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միայն ձեզնից է կախված կկատարվի ձեր՝ երջանիկ սեր եւ հարաբերություններ սկսելու  երազանքը, թե ոչ։ Բայց միայն նստել ու երազելով ոչինչ դուրս չի գա։ Հարկավոր է հստակ ձգտել դեպի հաղթանակ՝ իրականացնելով ձեր սիրելի եւ սիրվելու իրավունքը։ Պետք է՝ ա) տեսնել նպատակը, բ) հավատալ սեփական ուժերին, գ) խոչընդոտները անտեսել։  

ՋՐՀՈՍՆԵՐ

Հոկտեմբերի 27-ին աստղերը հուշում են վերհիշել ձեր բոլոր տաղանդները եւ ցուցադրել դրանք սիրելի անձնավորությանը։ Կարող եք բանաստեղծություն ձոնել նրան, նկար նկարել կամ մի քանդակ նվիրել։ Ծայրահեղ դեպքում գործի դրեք ձեր խոհարարական հմտությունները։

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելի էակը ձեզ հետ կատակելու ցանկություն կունենա։ Անհայտ է, թե որքան ծիծաղելի կլինի նրա հումորը ձեզ համար եւ արդյոք նրան կհաջողվի ուրախություն պարգեւել ձեզ։ Օրվա վերջում մտածեք կատարվածի մասին եւ համապատասխան եզրակացություններ արեք։

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE