Տոնական համերգ եւ շքեղ հրավառություն. Երեւանի 2800-ամյակը՝ Հանրապետության հրապարակում (ֆոտո)

10:05   22 հոկտեմբերի, 2018

Երեկ` հոկտեմբերի 21-ին, մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը նշում էր ծննդյան 2800-ամյակը: Կենտրոնական փողոցների տարբեր հատվածներում տեղակայված բեմահարթակներից հնչում էր տարբեր ոճերի երաժշտություն՝ ջազ, ռոք, ազգային, դասական, եղավ նաեւ տարազների ցուցադրություն եւ տոնական շքերթ: Տոնական միջոցառումների շարքը եզրափակեց երեկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպված շքեղ համերգ-ներկայացումը, որին հաջորդեց մեծ հրավառությունը:

Համերգին ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչները:

NEWS.am STYLE-ի ֆոտոխցիկը ֆիքսել է համերգի ամենահետաքրքիր մանրամասները:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE