Հմայիչ Վերա Բրեժնեւան МУЗ ТВ-ի 22-ամյակին ներկայացել է հայ դիզայներ Հայկ Ավանեսյանի հեղինակած զգեստով

11:32   22 հոկտեմբերի, 2018

Վերա Բրեժնեւան առաջին անգամը չէ, որ դիմում է տաղանդավոր եւ մեր կողմից շատ սիրելի, Ուկրաինայում բնակվող հայ դիզայներ Հայկ Ավանեսյանին։ Այս անգամ հայտնի երգչուհին շքեղ զգեստով ներկայացել է ռուսական շոու բիզնեսի հայտնի աստղերի մասնակցությամբ համերգին, որը նվիրված է МУЗ ТВ հեռուստաալիքի 22-ամյակին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Մոսկվայում՝ Պետական Կրեմլյան Պալատում։

Կարմիր գորգուղու եւ բեմում ելույթի համար Վերա Բրեժնեւան ընտրել է Հայկ Ավանեսյանի հեղինակած զգեստները։

Վերան նախընտրել է ճերմակ, երկարափեշ, սեւ գոտիով զգեստ, իսկ երգչուհու ոտքերը զարդարել են սեւ ամառային բարձրակրունկները։

Լուսանկարները՝ Instagram, MUZ TV



© NEWS.am STYLE