Քիմ Քարդաշյանն իր ծննդյան օրվա բարեմաղթանքների մասին

12:12   22 հոկտեմբերի, 2018

Ինչպես է թռչում ժամանակը))) Երեկ, երբ մեր մայրաքաղաքը նշում էր իր 2800-ամյակը, այտեղ հեռվում՝ Լոս Անջելեսում իր ծննդյան 38-րդ տարեդարձն էր տոնում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը։

Իսկ մինչ մենք վայելում էինք Երեւանում անցկացվող հիանալի համերգներով (ամեն ինչ արժե Կասկադի համերգը, որտեղ ելույթ ունեցան Արտո Փունջբոյաջյանը, Լեոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Միքայել Ոսկանյանը եւ այլ տաղանդավոր եւ հայտնի երաժիշտներ), Քիմը E ալիքի համար կարճ տեսանյութով պատմել է սիրելի տորթի, մայրիկի եւ հայրիկի կողմից նվերի (ադամանդե զարդ), ինչպես նաեւ նշել է, որ կցանկանար մեծ խնջույք անցկացնել եւ որին ներկա կլինեին նույնիսկ այն մարդիկ , որոնք այլեւ ողջ չեն (Քիմը օրինակ է բերել իր հորը)։



© NEWS.am STYLE