«Գահերի խաղ»-ի Գորան ամուսնացել է

13:16   22 հոկտեմբերի, 2018

Երջանկություն եւ սեր, ինչպես ասում են, եւ իհարկե, շատ փող, առանց դրանց ուղղակի անհնար է։ «Գահերի խաղ»-ի երկրպագուները գիտեն, թե սերիալում ով է կերտել Գորայի կերպարը։ Այս իսլանդացի մարզիկն ու դերասանը Հաֆտոր Բյորնսոնն է։

Եվ ահա այս աժդահա եւ աշխարհի ամենաուժեղ տղամարդն ամուսնացել է։ 29-ամյա Հաֆտորն ինքն է հայտնել այդ մասին, իր Instagram-ում հարսանեկան, սեւ-սպիտակ լուսանկարի ներքո կատարելով մի մեծ գրառում։

«Մեծ հաճույքով այժմ Քելսի Մորգան Հենսոնին ես անվանում եմ իր կին։ Ես պատրաստ եմ պաշտպանել այս գեղեցկուհուն, անկախ ամեն ինչից, ինչ կկատարվի մեր կյանքում»։

Ի դեպ, հիշեցնենք, որ հսկան տարբերվում է իր 206 սանտիմետր հասակով եւ ավելի քան 180կգ քաշով։

Գորայի սիրելին իր կյանքը նույնպես նվիրել է սպորտին, եւ ինչպես Հաֆտորը նա նույնպես մասնակցում է մրցումների եւ քարշ է տալիս ծանր իրեր։



© NEWS.am STYLE