73-ամյա Եվգենի Պետրոսյանի 29-ամյա սիրուհին առաջին անգամ մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը

15:16   22 հոկտեմբերի, 2018

73-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանը հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով դատելով ամեն ինչով հղի է։ Ապահարզանը նոր թափ է ստանում, իսկ Բրուխունովան խոսակցությունների նոր առիթ է տվել։

Վերջին համերգներից մեկի ժամանակ Պետրոսյանը ներկայացել է Բրուխունովայի հետ։ Զույգին նկատել են պատահական անցորդների տեսախցիկները, որոնք զույգին նկարահանել են իրենց հեռախոսով։

Բրուխունովան առաջին անգամ մեկնաբանել է լրատվամիջոցներով մեծ քննարկման առիթ դարձած իր հղիության մասին լուրը։

«ՍթարՀիթի» հետ զրույցում նա հերքել է ենթադրությունները։ «Իմ հղիության մասին ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը», - հայտնել է նա, չմեկնաբանելով երգիծաբանի հետ հարաբերությունների մանրամասներին, ում աշխատանքի բերումով մի քանի տարի ուղեկցում է ուղեւորությունների ժամանակ։

Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինն իր հերթին հերքել է աղջկա բազմամիլիոնանոց եկամուտները։ «Նրա ամսեկան աշխատավարձը չի գերազանցում 100 հազարը», - ասել է նա։

 



© NEWS.am STYLE