Էմմին ներկայացրել է շքեղ տեսքը՝ խորը դեկոլտեով զգեստով

12:38   22 հոկտեմբերի, 2018

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվումէ  Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Երգչուհին այս օրերին գտնվում է հայրենիքում, որտեղից էլ պարբերաբար հրապարակումներ է կատարում։ Էմմին այսօր իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որու ներկայացել է շքեղ տեսքով։ Երգչուհին իր տեղադրած լուսանկարում վառ դիմահարդարմամբ է, կրում է խորը դեկոլտեով շքեղ հագուստ։

Սակայն, այս հրապարակմանը կից նա ոչ մի գրառում չի կատարել, չնայած նրա հետեւորդները դրական մեկնաբանություններով ողողել են լուսանկարի գրառումների հատվածը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմմին լուսանկար էր հրապարակել, որում երգչուհին հանդես էր եկել ուլտրակաճ, ջինսե կիսատաբատով, ամառային վերնաշապիկով: Էմմին կրում էր նաեւ սպորտային գլխարկ, ակնոց: Լուսանկարին կից նա որեւէ գրառում չէր կատարել:



© NEWS.am STYLE