Անատի Սաքանյանը՝ հրապուրիչ կերպարում

14:32   22 հոկտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Անատի Սաքանյանի նոր ու հմայիչ լուսանկարները միշտ սպասված են միկրոբլոգի իր էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով:

Այսօր երիտասարդ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Նոր լուսանկարում նա կրում է սպիտակ, խորը դեկոլտեով զգեստ, որը նաեւ ոտքերի հատվածում բացվածք ունի, ինչն էլ ավելի ա ընդգծել նրա կերպարը։

Գայթակղիչ լուսանկարին կից Անատին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասանուհի Անատի Սաքանյանը միկրոբլոգի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր սեքսուալ կերպարում: Գայթակղիչ լուսանկարներում Անատին կրում էր սեւ, կաշվե, մարմինն ընգրկող տաբատ, ներքնազգեստ հիշեցնող տոպ, իսկ նրա կերպարը լրացրել էին բարձրակրունկները: Լուսանկարներն արված էին փողոցում, որոնց կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 

 



© NEWS.am STYLE