David Beckham-ից նոր օծանելիքը վաճառքի կհանվի հուլիսին

21:09   4 հունիսի, 2013

Լեգենդար ֆուտբոլիստ, 4 երեխաների հայր, Spice Girls խմբի նախկին անդամ, իսկ ներկայում հաջողակ դիզայներ Վիկտորիա Բեքհեմի ամուսինը՝ Դեւիդը, սպորտային կարիերան ավարտելուց հետո ձեռքերը ծալած չի նստել: Նա համաշխարհային այնպիսի ապրանքանիշերի դեմքն է, ինչպիսիք են Adidas-ը, Samsung-ը, Pepsi-ն եւ H&M-ը: Սակայն Դեւիդ Բեքհեմը չի մոռանում առաջ տանել նաեւ իր՝ Beckham ապրանքանիշի ներքո թողարկվող ապրանքները:

Հուլիսի վերջին լույս կտեսնի David Beckham Classic նոր բույրը: Նորաձեւության տեսաբանները ենթադրում են, որ այն լինելու է կայուն եւ թարմ բույրով էլեգանտ փունջ: Ֆուտբոլիստն ինքը նոր բույրը մեկնաբանել է այսպես. «Ինձ դուր է գալիս մտածել, որ սեփական նոր կերպար ունեմ: Նոր Classic բույրն իմ ոճի արտահայտությունն է՝ ժամանակակից եւ առնական»:

David Beckham Classic-ն արժանի տեղ կզբաղեցնի David Beckham-ից բույրերի հավաքածուում: Ցավոք, Coty ընկերության արտադրանքը, որին պատկանում է David Bechham-ից օծանելիքի վաճառքի արտոնագիրը, երեւանյան խանութներում ներկայացված չէ, բայց շատ շուտով Classic-ը հնարավոր կլինի պատվիրել վերավաճառող կայքերում կամ eBay-ում:



© NEWS.am STYLE