Կողոպտիչները փորձել են թալանել Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների տունը

17:03   22 հոկտեմբերի, 2018

Ոչ այնքան հաճելի նորություններ Անգլիայից։ Կողոպտիչները փորձել են թալանել Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների տունը, հայտնում է Mirror-ը։ Ինչպես լրագրողներին պատմել են ոստիկանության ներկայացուցիչները երեք անհայտ դիմակավորված անձինք փորձել են կողոպտել աստղերի Օքսֆորդշիրում գտնվող առանձնատունը։

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմները, ինչպես նաեւ նրանց չորս երեխաները առանձնատանը չեն եղել։ Հանցագործությունը օգնել են կանխարգելել Soho Farmhouse ռեստորանի հաճախորդները, որը գտնվում է մոտակայքում։ Ռեստորանի հյուրերից մի քանիսը զանգահարել են ոստիկանություն եւ նրանց ժամանման հետ կողոպտիչները դիմել են փախուստի, իսկ օրենքի ներկայացուցիչների ձեռքում հայտնվել են տեսագրություններ։

Կողոպտիչները փորձել են մտնել տուն, որն արժե 8,5 միլիոն դոլար։

Բեքհեմներն ամբողջ ընտանիքով Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրի հետ այժմ գտնվում են Սիդնեյում։

Հայտնում են, որ 43-ամյա Դեւիդն այժմ պատրաստվում է մեծացնել իր ամառանոցի անվտանգությունը, որտեղ նա 43-ամյա Վիկտորիայի եւ իրենց երեխաների հետ անցկացնում են իրենց հագստյան օրերը։

Բեքհեմների գալուն ընդառաջ այնտեղ կհայտնվեն հսկիչ շներ, անվտանգության մեխանիզմ, որը կաշխատի լուսարձակների օգնությամբ եւ շատ այլ՝ անվտանգությունն ուժեղացնող սիստեմաներ։

Ի դեպ, այնտեղ են ապրում նաեւ բիրտանացի հայտնի հաղորդավար եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Կամերոնը։ Վերջերս այնտեղ են տեղափոխվել նաեւ Հարրին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ։



© NEWS.am STYLE