Սյուզի Մելիքյանի հերթական գայթակղիչ լուսանկարը

16:37   22 հոկտեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է գայթակղիչ կերպարում: Սյուզի Մելիքյանի տեղադրած լուսանկարը սեւ-սպիտակ է, նա կրում է լայնեզր գլխարկ եւ զգեստ, որի հեղինակը ըստ լուսանկարին կից արված մեկնաբանության հանդիսանում է հենց ինքը։  Չնայած լուսանկարը սեւ-սպիտակ է, սակայն երեւում է երգչուհու արտահայտիչ դիմահարդարումը։

Հիշեցնենք, որ երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր իր ժամանցն ակումբում։ Սյուզին իր տեղադրած տեսանյութում կրքոտ պարում էր։ Հրապարակմանը կից, սակայն, որեւէ մեկնաբանություն երգչուհին չէր թողել։

 



© NEWS.am STYLE