Բլեք Չայնայի մայրը խնդրում է Ռոբ Քարդաշյանին, որպեսզի թույլ տա իրեն տեսակցել թոռնուհու հետ

18:45   22 հոկտեմբերի, 2018

Եթե մոռացել եք հիծեցնենք, որ կար ժամանակ, երբ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան սիրում էին միմյանց եւ ապրում էին միասին։ Զույգը ունեցել է դուստր՝ Դրիմ Ռենեն, որն արդեն 20 ամսեկան է։ Չայնան եւ Ռոբը վիճել են եւ բաժանվել մեկ տարի առաջ, երբ Ռոբը սիրելիին բռնացրել էր դավաճանության պահին։

Զույգը երեխային ոչ մի կերպ չի կարողանում «կիսել»։ Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունը գտնում է, որ Չայնան էմոցիոնալ ոչ հավասարակշիռ վիճակում է, հատկապես այն բանից հետո, երբ Ռոբը ապացուցել է, որ Չայնան իր սիրեկաններին տուն է տանում եւ երեխայի ներկայությամբ թմրանյութեր է օգտագործում։

Ռոբը շատ բան է արգելել Չայնային, ինչպես նաեւ արգելել է նրան դստերը տանել ծնողների մոտ։

Իր Instagram-ում  Չայնայի 46-ամյա մայրը՝ Տոկիո Տոնին դիմել էՔիմի եղբորը, պնդելով, որ իր դուստրը ոչ ադեկվատ է եւ նա ցանկանում է տեսնել իր թոռնուհուն։

«Ռոբ, Չայնայի հետ իրավիճակը չի փոխվում։ Նա էմոցիոնալ ոչ հավասարակշիռ վիճակում է, սակայն դա առիթ չէ, որպեսզի ես չհանդիպեմ Դրիմի հետ։ Խնդրում եմ տեսագրի գոնե տեսանյութ նրա հետ եւ ուղարկիր ինձ։ Ես չգիտեմ, ինչ ձայներ է նա հանւմ, ինչպես է նա շարժվում, ես դիմում եմ քեզ սոցմոդիայի օգնությամբ, քանի որ դու փոխել ես հեռախոսահամարդ եւ ինձ ոչ ոք չի պատասխանում։ Չայնան նույնպես կապի դուրս չի գալիս ինձ հետ, քանի որ ձեր կոնֆլիկտի ժամանակ ես քո կոմն էի բռնել», - նշել է Տոկիո Տոնին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  REX, Shutterstock, Instagram



© NEWS.am STYLE