Էնրիկե Իգլեսիասը պատմել է Աննա Կուրնիկովայի հետ սեքսի մասին

20:20   22 հոկտեմբերի, 2018

2017 թվականի դեկտեմբերին Աննա Կուրնիկովան Էնրիկե Իգլեսիասից զույգ երեխաներ ունեցավ՝ անվանակոչելով նրանց Նիկոլաս եւ Լյուսի:

43-ամյա հանրահայտ իսպանացի երգիչը հյուրընկալվել է հեռուստաշոուներից մեկին ու պատմել է 37-ամյա ռուս գեղեցկուհու հետ ամուսնության մասին: Հիշեցնենք, որ զույգը միասին է 2001 թվականից, Իգլեսիասի Escape տեսահոլովակի նկարահանումներից ի վեր:



«Մեր ինտիմ կյանքը հիմա նույնիսկ ավելի լավ է, քան նախկինում՝ մինչ ծննդաբերությունը: Մենք խելահեղ սեքս ունենք, ու այն հիմնականում նախաճաշին է փոխարինում: Սեքսն ավելի շատ է, քան առաջ, մենք չենք ծուլանում:

Մենք հրաշալի ընտանիք ունենք: Ես ինձ գերերջանիկ հայր եմ զգում: Դա այն է, ինչ ինձ փոխել է, ես սկսել եմ ավելի հաճախ մտածել այն մասին, որ գուցե հինգ-տասը տարի անց կգա ժամանակը կարիերաս ավարտելու:



Հիմա, երբ մենք երեխաներ ունենք, մի բան անելուց առաջ ես ավելի երկար եմ մտածում, որ մի հիմարություն չանեմ:



Համերգային ծրագրերս պլանավորելիս ես այնպես եմ անում, որ բացակայությունս երկու շաբաթից ավելի չտեւի», - անկեղծացել է Իգլեսիասը:



                                                                                                         Աղբյուրը՝ Daily Mail

                                                                              Լուսանկարները՝  Splash, Instagram



© NEWS.am STYLE