Արքայազն Հարրին խոսել է իր ապագա երեխայի սեռի մասին

19:50   22 հոկտեմբերի, 2018

Օրերս հայտնի է դարձել, որ 34-ամյա արքայազն Հարրին ու 37-ամյա Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնողներ են դառնալու:

Արքայական ընտանիքը սպասում է երեխայի լույս աշխարհ գալուն 2019 թվականի գարնանը: Այս մասին Twitter –ում երկուշաբթի հրապարակում էր եղել Քենսինգթոնյան պալատի էջում:



Մինչ երկրպագուները մարսում են այս հրաշալի նորությունը, The Independent-ը հայտնում է, որ արքայազն Հարրին խոսել է ապագա երեխայի սեռի մասին:

Սասսեքսի դուքսն ու դքսուհին Ավստրալիայի այցի շրջանակներում Բեքհեմների ընտանիքի երեխաների հետ մասնակցել էին «Անպարտելիների խաղին»:

Երբ Հարրին օգնում էր հաշմանդամություն ունեցող մարզիկին հաղթահարել խոչընդոտը, վերջինս հույս հայտնեց, որ զույգը աղջիկ կունենա, ինչին Հարրին ժպիտով պատասխանեց՝ «Ես էլ եմ հուսով»:



                                                                                           Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE