Օպերա Սյութ հյուրանոցում բացվել է 13 Լաունջ Բարը

18:32   22 հոկտեմբերի, 2018

Հրաշալի լուր ակումբային կյանքի բոլոր սիրահարների, հատկապես՝ հանգիստը գեղեցիկ միջավայրում անցկացնել նախընտրողների համար:

Օպերա Սյութ հյուրանոցի 13-րդ հարկում նախկինում գործող լաունջ բարը վերաբացվում է հյուրանոցի անմիջական ղեկավարության կողմից և խիստ հսկողության տակ՝ արդեն որպես 13 Լաունջ Բար:

Լաունջ ռիթմեր, նորաոճ ու վառ ինտերիեր, համեղ խոհանոց ու դեպի երեկոյան երեւանը բացվող հրաշալի տեսարան:

 

Ինչպես նշում է Օպերա Սյութ հյուրանոցի սննդի բաժնի տնօրեն Բակուր Գրիգոյանը, բարում ամեն ինչ էլ ավելի է բարելավվել՝ թե անձնակազմը, թե սպասարկման որակը և թե խոհանոցը: Երաժշտությունը կապահովեն արդեն սիրված DJ-ները, բարում կարելի է գտնել բազմաթիվ էկզոտիկ խմիչքներ, դե իսկ ակումբի բոլոր կողմերից կարելի է հիանալ Երեւանի երեկոյան լույսերով:

 

Ի դեպ, քանի որ այստեղ շատ են կարեւորում հաճախորդերի հարմարավետությունը, 13 Լաունջ Բարում գործելու է քարտային համակարգ, այսպիսով ազատ մուտք կունենան քարտապանները, սակայն նրանք կկարողանան իրենց քարտով գրանցել նաեւ 5 այլ հյուրի:

 



Բաց միջոցառումների ժամանակ, բար կկարոանան այցելել նաեւ քարտապան չհանդիսացողները, սակայն ելնելով հաճախորդների հարմարավետությունից ու ավտանգությունից, այս դեպքում նույնպես կգործի խիստ Face Control: Այնպես որ, սա հարմար վայր է ոչ միայն երեկոյան կյանքի սիրահարների համար. այստեղ կարող են անցկացվել ինչպես գործնական հանդիպումներ, այնպես էլ ընտանեկան միջոցառումներ կամ էլ պարզապես ռոմանտիկ ընթրիք:

 

13 Լաունջ Բարը բաց է ամեն օր ժամը 19-ից մինչեւ վերջին այցելուն, բացի երկուշաբթի եւ երեքշաբթի օրերից: 

 

 

 

 

 



© NEWS.am STYLE