Հմայիչ Տաթեւիկ Ադումյանի նոր ոճային կերպարը

19:30   22 հոկտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք այս ամառ պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:



Այս անգամ Տաթեւիկն իր ինստագրամյան էջում ներկայացրել է լուսանկարներ, որոնցում լայնեզր ոճային գլխարկով ու վառ դիմահարդարմամբ է ներկայացել:

Երկրպագու-հետեւորդներն, ինչպես միշտ, մեկնաբանությունների դաշտում ակտիվություն են դրսեւորել եւ հաճոյախոսությունների հարցում բավականին շռայլ են գտնվել:



Հիշեցնենք, որ ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել Instagram-յան էջում, որոնցում նա վայելում էր իր հանգիստը անտառում: Նա նաեւ մեկնաբանել էր լուսանկարը՝ գրելով. «Սիրում եմ աշունը,իսկ դո՞ւք»: 



© NEWS.am STYLE