Քսենիա Սոբչակի «վայրի» ու կրքոտ լուսանկարը բարկացրել է երկրպագուներին

20:45   22 հոկտեմբերի, 2018

Վերջին ժամանակահատվածում մենք շատ ենք անդրադարձել այն փաստին, որ Քսենիան հեռու էր մնում սկանդալներից, կիսամերկ լուսանկարներ հրապարակելուց ՝ ավելի ու ավելի նմանվելով իրական լեդիի:

Սակայն, երեւում է, այդ կերպարը ժամանակավոր բնույթ էր կրում: Քսենիան իր  Instagram-ում ներկայացրել է նոր լուսանկար, որում բավականին վայրի տեսք ունի: «Արյունոտ» լուսանկարը դուր չի եկել երկրպագուներից շատերին:



Ոմանք խոսել են կենդանիների պաշտպանության տեսանկյունից, իսկ ոմանք էլ գրել են, որ վերջապես Քսենիան վերադարձավ իր նախկին՝ բնական կերպարին:

Հիշեցնենք, որ վերջերս Քսենիա Սոբչակն իր Instagram-ում հրապարակել էր կարճ հոլովակների շարք, որոնք 36-ամյա լրագրողուհին նվիրել էր իրեն  «փքված շրթունքներով շատախոս հիմար» անվանած 75-ամյա հրապարակախոսին: Դրանցում, Քսենիան, օգտագործելով հատուկ հավելված, ներկայացել էր փքված շրթունքներով եւ հեգնանքով դիմել էր նրան:

View this post on Instagram

A post shared by Ксения Собчак (@xenia_sobchak) on



© NEWS.am STYLE